Հովհաննես Ստամբոլցյան․ «Շատ կցանկանամ, որ այսօր բոլորս տեսնենք մեր հավաքականի հաղթանակը»

Ժամեր անց Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի մեր օրերի ամենաուժեղ հավաքականներից մեկին՝ Պորտուգալիային։

Սպասվող խաղին անդրադարձել է նաև «Ավանգարդ» բժշկական կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, պլաստիկ վիրաբույժ-ֆուտբոլասեր, «Միլանի» մոլի երկրպագու Հովհաննես Ստամբոլցյանը։

«Ինձ թվում է, որ նոր մարզչով մենք որոշակի շանսեր ունենք։ Պետք է հաշվի առնել, որ սա առաջին խաղն է Պորտուգալիայի հավաքականի ընտրական փուլում, և կարելի է անակնկալ սպասել։ Օրեր առաջ այդ անակնկալը տեսանք՝ Գերմանիայի հավաքականը սայթաքեց։ Չի կարելի ոչինչ բացառել։

Իհարկե, շատ կցանկանամ, որ այսօր բոլորս տեսնենք մեր հավաքականի հաղթանակը, սակայն կարծում եմ, որ Պորտուգալիայի հավաքականը կհաղթի 3։1 հաշվով, իսկ մեր կազմից աչքի կընկնի Էդուարդ Սպերցյանը»,– ասել է Հովհաննես Ստամբոլցյանը։