Լուիս Էնրիկեն տեղափոխվել է հիվանդանոց

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վնասվածք է ստացել հեծանվային վթարի հետևանքով։ 55-ամյա իսպանացին տեղափոխվել է շտապօգնության բաժանմունք՝ կոտրվածքով և կպատրաստվի վիրահատության, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը մարզչին աջակցություն է հայտնել և մաղթել արագ ապաքինում։ Էնրիկեի առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում։

Լուիս Էնրիկեն ՊՍԺ գլխավորում է 2023 թվականի ամառից։ Անցյալ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան, ինչպես նաև դարձավ ներքին բոլոր մրցաշարերի հաղթող։