Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի մեր օրերի ամենաուժեղ հավաքականներից մեկին՝ Պորտուգալիային։
Սպասվող խաղին անդրադարձել է նաև հայտնի հումորիստ և դերասան Մհեր Մխիթարյանը։
«Եղիշե Մելիքյանի մուտքը մեր հավաքական առաջին խաղում կարծում եմ հաջողությամբ կգրանցվի։ Հաջողություն գրանցելը երկու իմաստ ունի։ Առաջինը, որ կհաղթենք, իսկ երկրորդը՝ ոչ-ոքի կգրանցվի, քանի որ պորտուգալացիների հետ խաղում ոչ-ոքին նույնպես մեծ հաջողություն կլինի։
Կարծում եմ, մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ամեն ինչ կանեն, այնպես կխաղան, որ խաղից հետո հայ երկրպագուները բացի Ռոնալդուից, նաև մեր ֆուտբոլիստների հետ կցանկանան լուսանկարվել ու իրենցից ստորագրություն վերցնել։
Տղերք ջան միշտ առաջ, բայց էդքան էլ առաջ չէ, տենց ճիշտ չափով, որ կարողանանք Ռոնալդուին խաղից դուրս իրավիճակում թողենք։ Հաջողություն մեր հավաքականին, հաջողություն մեր տղաներին» – ասել է Մհեր Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։