«Միլանը» կշարունակի վճարել ակումբից հեռացած ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը

Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններով է «Դինամո Զագրեբը» «Միլանից» վարձակալել Իսմայել Բենասերին։ 27-ամյա ֆուտբոլիստի խորվաթական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին հայտարարվել է օրերս։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ զագրեբյան ակումբը կկարողանա գնել կիսապաշտպանին 10 միլիոն եվրոյով։ Բացի այդ, աղբյուրը պնդում է, որ «Դինամոն» ալժիրցուն կվճարի նրա աշխատավարձի 40%-ը վարձակալության ընթացքում, իսկ «Միլանը» կշարունակի հոգալ մնացած 60%-ը։

Իսմայել Բենասերը «Միլանում» խաղացել է 2019 թվականից, խաղացողը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել է ֆրանսիական «Մարսելում»։ Կիսապաշտպանի պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։