Հոլանդիայի հավաքականի և «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը խոսել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում իր ընդգրկման մասին:
«Սա ինձ համար հատկանշական պահ է: Չնայած խոստովանում եմ, որ սպասում էի դրան: Ես շատ ուրախ եմ աշխարհի 30 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկվելու համար: Սա ինձ համար մեծ պատիվ է: Նման նվաճումը ինձ մոտիվացնում է միայն առաջ շարժվել», – FCInterNews-ը հաղորդում է հոլանդացի պաշտպանի խոսքերը:
Հեղինակավոր մրցանակի դափնեկիրը կհայտարարվի սեպտեմբերի 22-ին: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Ոսկե գնդակը» նվաճել է Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Հերնանդեսը: