Հակիմ Զիեշը կարող է շարունակել իր կարիերան Լա Լիգայում

Մարոկկոյի հավաքականի հարձակվող Հակիմ Զիեշը կարող է շարունակել իր կարիերան Լա Լիգայում: Այս մասին հաղորդում է AS-ը: Աղբյուրի տվյալներով՝ հարձակվողը գրավել է «Սևիլյայի» ուշադրությունը:

Սակայն ձմռանը հնարավոր տրանսֆերը հարցականի տակ է իսպանական ակումբի ֆինանսական դժվարությունների պատճառով: «Սևիլյայի» թիմը նախ պետք է բաժանվի դարպասապահ Ալվարո Ֆերնանդեսից՝ աշխատավարձի կրճատման համար:

Նշվում է նաև, որ մարոկկացուն հետապնդում է իտալական «Ֆիորենտինան»: Այս պահին Զիեշը ազատ գործակալ է: Անցյալ մրցաշրջանում նա խաղացել է նախ «Գալաթասարայի», ապա՝ կատարյան «Ալ-Դուհայիլի» կազմում:

Ընդհանուր առմամբ, թևայինը երկու ակումբների կազմում անցկացրել է 24 խաղ, կատարել մեկ գոլ և երկու գոլային փոխանցում: