Ռոնալդ Արաուխոն կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած նրա պայմանագրի վերջին երկարաձգմանը մինչև 2031 թվականը, դեռևս կա հնարավորություն, որ Արաուխոն լքի «Բարսելոնան»։ Եթե պաշտպանը բավարար խաղային պրակտիկա չստանա, նա կարող է խնդրել «Բլաուգրանայի» ղեկավարությանը թույլ տալ իրեն տեղափոխվել այլ թիմ։

Այս մրցաշրջանում 26-ամյա Արաուխոն մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու խաղի, որոնցում գոլ չի խփել։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Արաուխոյի արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։