Սավիոն ձմռանը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սավիոն մոտ ապագայում կարող է հայտնվել «Թոթենհեմում»։ Անցյալ ամռանը բրազիլացու տրանսֆերի հիմնական հավակնորդը համարվում էր «Թոթենհեմը», սակայն գործարքը այդպես էլ չկայացավ։

Սակայն, լրագրող Մեթ Լոուի խոսքով, շատ հավանական է, որ լոնդոնցիները կրկին կփորձեն պայմանագիր կնքել երիտասարդ «Սիթիի» խաղացողի հետ հունվարին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։

Սավիոն վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը։ 21-ամյա խաղացողի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ նրա գինը, ըստ հայտնի Transfermarkt պորտալի փորձագետների, կազմում է 50 միլիոն եվրո։