Դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Իտալացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև այլ եվրոպական գրանդներ, այդ թվում՝ «Ռեալ Մադրիդը»։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Լոս Բլանկոսը» անցյալ ամռանը չէր քննարկում դարպասապահին ձեռք բերելու հնարավորությունը։ Ակումբը հավատում է Տիբո Կուրտուային։ Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիի» համար արժեցել է 30 միլիոն եվրո։
26-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Քաղաքացիների» հետ մինչև 2030 թվականի կեսերը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Դարպասապահը ՊՍԺ-ում խաղացել է չորս տարի։