Իսպանիայի հավաքականի թևային հարձակվող Լամին Յամալը ապաքինվել է և պատրաստ է մասնակցել Թուրքիայի դեմ առաջիկա խաղին։
18-ամյա խաղացողը անհարմարություն է զգացել մեջքի շրջանում, այդ պատճառով էլ փոխարինվել է Բուլղարիայի հետ վերջին խաղի վերջում, որը տեղի է ունեցել հինգշաբթի օրը։
Խնդիրը այդքան էլ լուրջ չէր. ըստ Barca Universal-ի, Յամալը կկարողանա խաղադաշտ դուրս գալ Թուրքիայի հետ խաղում, որը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 7-ին։
Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին։ Բուլղարիայի հավաքականի հետ խաղում Իսպանիան խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 3:0 հաշվով։ Լամին Յամալը կատարեց գոլային փոխանցում։