«Չելսին» քննարկում է «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսին հաջորդ տարի ձեռք բերելու հնարավորությունը։ Նախորդ ամռանը անգլիացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Թոթենհեմը», «Արսենալը» և այլ գրանդ ակումբներ։
«Չելսին» հավակնորդների թվում էր, սակայն գործարքը չկայացավ, քանի որ լոնդոնցիները ուշ սկսեցին տրանսֆերի աշխատանքները։
Ինչպես հայտնում է TBR Football-ը, «Չելսիի» ղեկավարությունը «Ասթոն Վիլայի» աստղին համարում են իրենց 2026 թվականի առաջնահերթ տրանսֆերային նպատակներից մեկը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։