Դավիթ Տոնոյան․ «Առաջին հերթին շատ ուրախ եմ, որ մեր ընտրանին գլխավորում է հայ մասնագետ»

Սեպտեմբերի 6-ին Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Ազգերի Լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականին։

Սպասվող խաղին է անդրադարձել Գրիգոր Նարեկացի Բժշկական Կենտրոնի Ուրոլոգիական ծառայության ղեկավար, բժիշկ-ուրոլոգ-անդրոլոգ և մոլի ֆուտբոլասեր Դավիթ Տոնոյանը։

«Առաջին հերթին շատ ուրախ եմ, որ մեր ընտրանին գլխավորում է հայ մասնագետ։ Կարծում եմ Եղիշե Մելիքյանը կարող է մեծ հաջողությունների հասնել։ Վարդան Մինասյանը վառ օրինակ:

Որպես «Ռեալ Մադրիդի» երկրպագու ասում եմ, որ պետք չէ Կրիշտիանու Ռոնալդուից վախենալ։ Կարծում եմ Հայաստանի հավաքականը կհաղթի 1-0 հաշվով և հաղթական գոլի հեղինակ կդառնա Էդուարդ Սպերցյանը։ Ֆուտբոլային հրաշքի եմ սպասում մեր ընտրանուց», – ասել է Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։