«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպանին

«Ինտերը» հետաքրքրված է թիմի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեսիի հետ պայմանագիրը երկարաձգելով, այն բանից հետո, երբ նա հրաժարվել է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ներկայացուցիչները արդեն քննարկում են մանրամասները 25-ամյա իտալացու հետ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Կիսապաշտպանը «Ինտերում» հանդես է գալիս 2024 թվականի հուլիսից։

2024/25 մրցաշրջանում Ֆրատեսին բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 7 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։