«Բարսելոնան» խզեց պայմանագիրը թիմի կիսապաշտպանի հետ

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է 33-ամյա կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուի հետ պայմանագրի խզման մասին:

Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» համակարգում է 2004 թվականից: 2011 թվականին իսպանացին տեղափոխվեց «Չելսի», այնուհետև խաղաց «Սաութհեմփթոնի» և «Ժիրոնայի» կազմում, իսկ 2023 թվականին վերադարձավ կատալոնական ակումբ:

«Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերի 39 հանդիպման, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում: