«Բարսելոնան» քննարկում է Անգլիայի հավաքականի և «Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհիին գնելու տարբերակը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն անցյալ ամռանը, սակայն ակումբները չէին կարողացել համաձայնության գալ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը կարող է անվճար պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, քանի որ նրա պայմանագիրը «Արծիվների» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Նշվում է, որ «Լիվերպուլը» և «Ռեալ Մադրիդը» կարող են մրցակցել «Բարսելոնայի» հետ։