«Լիվերպուլը» «Բավարիայի» հարձակվող Միյքլ Օլիսեին դիտարկում է որպես 33-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահի երկարաժամկետ փոխարինող։
«Մերսիսայդցիները» կարող են փորձել պայմանագիր կնքել 23-ամյա Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ 2026 թվականի ամռանը, հայտնում է Daily Mail-ը։
Ֆուտբոլիստը գերմանական գրանդին միացել է «Քրիսթալ Փելասից» 2024 թվականի ամռանը։ Այդ ընթացքում հարձակվողը մասնակցել է 59 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 24 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո: