Հայտնի է «Ռեալ Մադրիդի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն դարձել է «Ռեալ Մադրիդի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել հարձակվող Վինիսիուսից, կիսապաշտպաններ Օրելյեն Չուամենիից և Արդա Գյուլերից:

Հիշեցնենք, որ օգոստոսին Մբապպեն Իսպանիայի առաջնության երեք խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։

Ֆրանսիացի հարձակվողը միացավ «Ռեալ Մադրիդին» 2024 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։