🎥Պորտուգալիայի հավաքականի մարզումը Հայաստանի դեմ հանդիպման նախօրեին

Պորտուգալիայի հավաքականը մարզում է անցկացրել ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա խաղից մեկ օր առաջ։

Մարզումն անցկացվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում։

Գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տրամադրության տակ են բոլոր 23 հրավիրված խաղացողները։ Թիմին արդեն միացել է նորեկ Նունու Տավարեշը, որը փոխարինել է մկանային խնդիրների պատճառով հայտացուցակից դուրս մնացած Դիոգու Դալոյին։

25-ամյա ձախ պաշտպանը Երևան է ժամանել Հռոմից և պատրաստ է միանալ հավաքականին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։