«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն առաջիկայում հանդիպում են ունենալու թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ, հայտնում է Marca-ն։
Պատճառը գերմանացի մասնագետի արտահայտություններն են «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ֆլիկը նշել էր, որ եսասիրությունը չպետք է խանգարի թիմային խաղին։ Այս խոսքերը դժգոհություն են առաջացրել թիմի ներսում․ խաղացողները չեն կիսում նրա դիտարկումները։
60-ամյա մարզիչը պատրաստ է լսել խաղացողների կարծիքը և պարզաբանել ասուլիսի ընթացքում ասվածը։
Լա լիգայի առաջին երեք տուրից հետո «Բարսելոնան» ունի 7 միավոր՝ երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի։