Եղիշե Մելիքյան. «Ես էմոցիոնալ եմ, բայց կարևոր որոշումներն էմոցիոնալ վիճակում չեմ կայացնում»

Եղիշե Մելիքյանը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա Հանդիպմանը ընդառաջ մամուլի ասուլիսին պատասխանել է իր՝ էմոցիոնալ մարզիչ լինելու հարցին։

«Ես էմոցիոնալ եմ և դա բնական է, մեր խաղը էմոցիոնալ խաղ է, բայց պետք է ասեմ, որ կարևոր որոշումները էմոցիոնալ վիճակում չեմ կայացնում», – ասել է Հայաստանի ընտրանու մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը վերջերս է նշանակվել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով հոլանդացի մասնագետ Ջան վանտ Սխիպին։