Եղիշե Մելիքյանը՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ սպասվող հանդիպման մասին

Վաղը, սեպտեմբերի 6-ին ԱԱ-2206-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։ Խաղից առաջ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Մեզ համար շատ դժվար կլինի։ Մենք մրցելու ենք եվրոպական թոփ հավաքականի հետ, որը լավագույներից մեկն է, բայց մենք ունենք մեր ծրագիրը։ Այնպես չէ որ նրանք չունենք թույլ կողմեր և մենք կաշխատենք գտնել ուժեղ և թույլ կողմերը և դաշտում կփորձենք լուծել մեր հարցերը», – ասել է Եղիշե Մելիքյանը։

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։