Հայաստանի հավաքականը լուրջ կորուստ ունի Պորտուգալիայի և Իռլանդիայի ընտրանիների դեմ խաղերից առաջ

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանի ընտրանին լուրջ կորուստ ունի Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ խաղից առաջ։

«Ստյոպա Մկրտչյանը վնասվածք ունի և չի մասնակցելու առաջիկա երկու խաղերին, սա լուրջ կորուստ է մեզ համար։ Ցավոք, ունենք այն ինչ ունենք», – ասել է Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք որ Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումները կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 6-ին և 9-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին