Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել ազգային հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ։
«Ես լի եմ ոգևորությամբ և անհամբերությամբ։ Քայլ առ քայլ։ Ես դեռ որոշում չեմ կայացրել», – TyC Sports-ին ասել է Մեսսին։
Սեպտեմբերի 5-ի գիշերը Բուենոս Այրեսում տեղի ունեցավ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը, որում Արգենտինան 3-0 հաշվով հաղթեց Վենեսուելային։ Լիոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ։
Արգենտինացու համար այդ խաղը կարող է լինել իր կարիերայի վերջին տնային խաղը ազգային հավաքականի կազմում։