Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է ֆուտբոլային խիտ օրացույցի մասին։
«Չգիտեմ՝ ֆուտբոլիստները պատրաստ են մրցաշրջանում 60 խաղ խաղալ, թե ոչ։ Ես չեմ հիշում, որ երբևէ տեսած լինեմ որևէ խաղացողի, որը 60 խաղ խաղա իր լավագույն մարզավիճակում։ Իմ կարծիքով՝ դա անհնար է։
Անցյալ մրցաշրջանը լիակատար խառնաշփոթ էր։ Ասում էին, որ դա վիրուս է։ Մենք չափազանց շատ ենք խաղում՞։ Իմ մտածողությունը փոխվել է։ Մենք պարզապես պետք է մի փոքր ավելի հանգստանանք։
Սա կառուցողական քննարկում չէ։ Խոսքը խաղերի քանակի մասին չէ, այլ վերականգնման մասին։ Ես տեսա թիմեր, որոնք վերադարձան մարզումներին, երբ մենք դեռ մասնակցում էինք Աշխարհի ակումբային առաջնությանը», – Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։