«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը զայրացած է, որ «Կարմիր սատանաները» չկարողացան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Քոնոր Գալահերի հետ, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը Գալահերին տեսնում էր որպես կիսապաշտպան Կոբբի Մայնուի փոխարինող, ով ցանկություն էր հայտնել ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնել այլ ակումբում, որտեղ նա կանոնավոր խաղային պրակտիկա կստանա, ինչը կարող է թույլ տալ ֆուտբոլիստին խաղալ Անգլիայի հավաքականի կազմում 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։
Նախորդ մրցաշրջանում Գալահերը մասնակցել է 50 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է չորս գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։