Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն բարձրաձայնել է խաղացողների վրա դրված մեծ ծանրաբեռնվածության խնդրի մասին։
26-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ անցած մրցաշրջանում մասնակցել է 59 խաղի՝ բոլոր մրցաշարերում խփելով 44 գոլ։
«Չգիտեմ՝ արդյոք մենք պատրաստ ենք կրկին անցկացնել 60 խաղանոց մրցաշրջան։ Ինձ համար դա գրեթե անհնար է։ Անցած մրցաշրջանը լիակատար քաոս էր։ Մեզ պարզապես ավելի շատ հանգիստ է պետք։ Խնդիրը խաղերի քանակը չէ, այլ վերականգնումը։ Ես տեսել եմ, թե ինչպես են այլ թիմեր արդեն արձակուրդում, երբ մենք դեռ խաղում էինք Աշխարհի ակումբային առաջնությունում», — ասել է Մբապպեն՝ RMC Sport-ի փոխանցմամբ։