Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Պորտուգալիայի ազգային հավաքականը Երևան է ժամանել՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Պորտուգալիայի հավաքականի նախախաղային մամուլի ասուլիսը։ Դրան կհաջորդի թիմի պաշտոնական մարզումը, որը նախատեսված է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ ժամը 18։00-ին։