ՀՖՖ-ն դիմել է Հայաստանի հավաքականի երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման կապակցությամբ։

«Հարգելի՛ երկրպագուներ,

Հայաստան – Պորտուգալիա խաղին ընդառաջ տեղեկացնում ենք, որ Արևելյան տրիբունայի նստատեղերին դրված են լինելու պաստառներ՝ կարմիր, կապույտ և նարնջագույն գույներով։

Խաղի մեկնարկին՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղադաշտ դուրս գալու պահին, անհրաժեշտ է դրանք վեր բարձրացնել՝ արևելյան տրիբունան դարձնելով եռագույն»,- ասված է ՀՖՖ-ի հայտարարությունում։