Հայտնի է՝ երբ կարող է Ջուդ Բելինգհեմը վերադառնալ խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սպասվում է, որ կրկին կհայտնվի թիմի հայտացուցակում Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում, հաղորդում է Universal Madrid-ը։

22-ամյա անգլիացին վերականգնվում էր ուսի վիրահատությունից։ Նախորդ տեղեկություններով՝ նրա վերադարձը սպասվում էր հոկտեմբերի վերջում կամ նոյեմբերի սկզբին, սակայն ժամկետը կարճացել է։

Անցած մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Մադրիդյան մեծ դերբին կկայանա սեպտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ին։