Բելգիայի հավաքականը նոր ավագ ունի

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան որոշել է, որ այսուհետ ազգային թիմի ավագը Կևին Դե Բրույնեի փոխարեն կլինի Յուրի Տիլեմանսը, հաղորդում է Bin Sport-ը:

«Տիլեմանսը Լիխտենշտայնի դեմ խաղում կլինի ավագը, և այսուհետ նա միշտ կկրի ավագի թևկապը:

Այս որոշումը միաձայն կայացվել է անձնակազմի և խաղացողների կողմից։ Նա կապող օղակ է «ոսկե սերնդի» և երիտասարդ խաղացողների միջև»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը: