Արսենալի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Բեշիկթաշ»

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Լեանդրո Տրոսարը կարող է տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշ»։ Այս մասին հաղորդում է Besoccer-ը՝ հղում անելով թուրքական և անգլիական աղբյուրներին։

Այսպիսով, «Արծիվները» «Արսենալին» 22 միլիոն ֆունտ ստերլինգ են առաջարկել խաղացողի համար։ «Արսենալը» դեռևս չի արձագանքել դրան։ Նշենք, որ Թուրքիայում տրանսֆերային պատուհանը բաց է մեկ շաբաթից ավելի՝ մինչև սեպտեմբերի 12-ը։

Տրոսարը այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում մասնակցել է մեկ խաղի։ Լեանդրոն «Արսենալ» է տեղափոխվել 2023 թվականի ձմռանը «Բրայթոնից», բելգիացու պայմանագիրը «Արսենալների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը ներառված էր լոնդոնյան ակումբի Չեմպիոնների լիգայի հայտում։