Պորտուգալիայի հավաքականը ևս մեկ կորուստ ունի Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ

Պորտուգալիայի ազգային թիմի աջ պաշտպան Դիեգու Դալոտը (Մանչեսթեր Յունայթեդ) մկանային անհարմարության պատճառով դուրս է մնացել հայտացուցակից, հայտնում է Record-ը։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առողջապահության և ֆիզիկական պատրաստվածության բաժնի որոշմամբ նրան փոխարինելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտու Մարտինեշը հրավիրել է Նունու Տավարեշին (Լացիո)։

25-ամյա Տավարեշը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Ռոմայում։ Նա այսօր կմեկնի Հայաստան՝ Երևանում միանալու ազգային հավաքականին։