Կայ Հավերցը և Գաբրիել Ժեզուշն «Արսենալի» ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստներն են

Transfermarkt պորտալը հետաքրքիր վարկանիշ է հրապարակել։ Այն ցույց է տալիս Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստների տարեկան աշխատավարձերը։

Առաջին տեղում վնասվածք ստացած Կայ Հավերցն է։ Մինչև 2028 թվականը կնքված պայմանագրով գերմանացին տարեկան ստանում է 16.9 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է ակումբի մեկ այլ վնասվածք ստացած հարձակվող Գաբրիել Ժեզուսը՝ 16 միլիոն եվրոյով։ Երրորդ և չորրորդ տեղերում են Մարտին Էդեգորը և Դեկլան Ռայսը՝ տարեկան 14.5 միլիոն եվրոյով։

Լավագույն հնգյակը եզրափակում է Վիկտոր Գյոկերեսը՝ 12 միլիոն եվրոյով։ Վարկանիշի նախավերջին՝ 19-րդ տեղը զբաղեցնում է ամառային նորեկ և կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, ով տարեկան ստանում է ընդամենը 4.5 միլիոն եվրո։

20-րդ տեղում է ակումբի նոր դարպասապահ Կեպա Արիսաբալագան՝ նույնպես 4.5 միլիոն եվրոյով։