Անցյալ ամառ թուրինյան ակումբը փորձեց գնորդ գտնել 25-ամյա սերբ հարձակվողի համար՝ նրա բարձր աշխատավարձի պատճառով, սակայն գործարքը այդպես էլ չկայացավ:
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ «Յուվենտուսը» միշտ հավատացել է Դուշան Վլահովիչի ներուժին, բայց միևնույն ժամանակ չի ցանկանում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ նա մրցաշրջանի ավարտից հետո անվճար կհեռանա:
Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ որոշում չկա, սակայն այս տարբերակն այժմ լրջորեն քննարկվում է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» հարձակվողի հիմնական հավակնորդն էր, սակայն կողմերը չէին կարողանում համաձայնության գալ ֆինանսական պայմանների շուրջ։