Նեյմարը մեկ միլիարդ դոլարի ժառանգություն է ստացել

Բրազիլացի մի գործարար իր կտակում նշել է աստղ ֆուտբոլիստ Նեյմարին։ Terra-ի տվյալներով՝ 31-ամյա տղամարդը «Սանթոսի» հարձակվողին անվանել է իր ժառանգորդը։

Նա նրան կտակել է գրեթե մեկ միլիարդ դոլարի արժողությամբ ակտիվներ։ Նեյմարի թիմը դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը։

Ֆուտբոլիստի ներկայացուցիչները որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել հնարավոր ժառանգության վերաբերյալ։

33-ամյա հարձակվողը «Սանթոս» է վերադարձել այս տարվա հունվարին։

Նեյմարի ներկայիս աշխատանքային պայմանագիրը բրազիլական ակումբի հետ լրանում է դեկտեմբերի վերջին։ Աստղային հարձակվողի շուկայական արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։