Ժյուլ Կունդե. «Որոշ բաներ պետք է բարելավվեն ֆուտբոլում»

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի աջ պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է խաղերի նկատմամբ վերաբերմունքի և խաղային խիտ գրաֆիկի ազդեցության մասին։

«Ես բազմիցս ասել եմ, որ կան բաներ, որոնք պետք է բարելավվեն, և կարծիքներ, որոնք պետք է հաշվի առնվեն, հատկապես ֆուտբոլիստների, բայց նաև մարզիչների և անձնակազմի ավելի քիչ տեսանելի անդամների կողմից։

Բոլոր նրանք, ովքեր աշխատում են ֆուտբոլում, երբեմն դառնում են այս տեմպի զոհը։ Սա մի ամբողջ էկոհամակարգ է։ Երբ մենք չարաշահում ենք որոշակի բաներ, մենք մեծ նշանակություն չենք տալիս դրանց։

Հնարավոր է՝ չափազանցության պատճառով մենք երբեմն կորցնում ենք հետաքրքրությունը խաղերի նկատմամբ։ Այս ամենը պետք է ուսումնասիրվի և փոխվի», – Կունդեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։