«Բարսելոնան» և «Արսենալը» հետաքրքրված են բրազիլացի պաշտպանով

«Նոթինգհեմ Ֆորեստի» կենտրոնական պաշտպան Մուրիլյոն «Արսենալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է, հայտնում է CaughtOffside-ի։

Աղբյուրի ահամաձայն՝ երկու եվրոպական գրանդներն էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում 23-ամյա բրազիլացու նկատմամբ։

Նշվում է, որ տրանսֆերը կարող է տեղի ունենալ արդեն 2026 թվականին։

Այս մրցաշրջանում Մուրիլյոն խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր Լիգայի երեք խաղի և ստացել է մեկ դեղին քարտ։ Պաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։