Իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը պատրաստվում է միանալ «Ատլետիկ Բիլբաոյին» առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ամառային տրանսֆերը ձախողվել է, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա իսպանացին ցանկանում է վերադառնալ Լա Լիգա՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ունենալու համար։
Ֆուտբոլիստի 2025 թվականի ամռանը տրանսֆերը չկայացավ, քանի որ սաուդյան ակումբը ժամանակին չէր պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը։
2024/25 մրցաշրջանում Լապորտը «Ալ-Նասրի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում խփել է 5 գոլ։ Իսպանացու պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։