Ռահիմ Ստերլինգը չի պատրաստվում լքել «Չելսին»

«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը հրաժարվել է լոնդոնյան ակումբից հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ չնայած Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկներին։

Այս մասին հայտնում է Times Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս որոշման հետ կապված՝ 30-ամյա անգլիացին մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը կմարզվի հիմնական թիմից առանձին։

Նշվում է նաև, որ լոնդոնցիները փնտրում են լուծում Ռահիմի պայմանագրի հնարավոր խզման համար, որը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, Ստերլինգը չի ցանկանում փոխել ակումբը, քանի որ պատրաստ չէ հրաժարվել շաբաթական 346 հազար եվրո աշխատավարձից։

Նախորդ մրցաշրջանում Ստերլինգը վարձավճարով անցկացրել է «Արսենալում», որտեղ 28 խաղում խփել է մեկ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։