Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Էրիկ տեն Հագը «Բայերում» 62 օրվա ընթացքում

Հայտնի է դարձել, թե որքան գումար է վաստակել Էրիկ տեն Հագը որպես «Բայերի» գլխավոր մարզիչ։ Մասնագետը աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 1-ին:

Bild-ի տվյալներով՝ մարզիչը ակումբում 62 օրվա ընթացքում ստացել է 1 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ պայմանագրի վաղաժամկետ խզման համար՝ 5 միլիոն եվրո։

55-ամյա հոլանդացին ակումբի ղեկավարությունը ստանձնեց հուլիսի 1-ին: Մասնագետի գլխավորությամբ «Բայերը» անցկացրել է երեք հանդիպում՝ 1 հաղթանակ, 1 պարտություն և 1 ոչ-ոքի:

Գերմանական ակումբը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը՝ վաստակած 1 միավորով: