Ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին, ով անցյալ ամռանը դարձավ ազատ գործակալ, բանակցություններ է վարում ակումբների հետ, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆրանսիացին որոշում կկայացնի մինչև սեպտեմբերի 10-ը։ Նա առաջարկներ ունի Ֆրանսիայից, Իտալիայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից։
Նշվում է, որ եթե ֆուտբոլիստին չհաջողվի նոր ակումբ գտնել, կարող է ավարտել կարիերան։