«Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր ձեռք բերել իր վեցերորդ նորեկին

«Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պլանավորել էր վեցերորդ ձեռքբերումը, բայց որոշեց հրաժարվել դրանից՝ խնայելով գումար, հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերային պատուհանի ավարտին միլանյան ակումբի մոտ մնացել էր 20-25 միլիոն եվրո, սակայն ղեկավարությունը որոշեց ձեռք չբերել ևս մեկ նորեկի։

Ավելի վաղ «Ինտերին» էին միացել Մանուել Ականջին, Պետար Սուչիչը, Լուիս Էնրիկեն, Անժե-Յոան Բոննին և Էնդի Դիուֆը։

«Ինտերի» համար ամենահավանական տարբերակը երիտասարդ պաշտպանի հետ պայմանագիր կնքելն էր։ Միլանյան ակումբը մնացած գումարը կարող է ծախսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։