«Արսենալի» կիսապաշտպան Իթան Նվաներին կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025 թվականին կնվաճի «Ոսկե գնդակը»։
«Լամին Յամալ։ Ինչո՞ւ։ Որովհետև ես դա հիմնում եմ նրա ելույթների վրա։ Ինչ տեսել եմ, նա արժանի է դրան», – Նվաներիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 7-ին France Football ամսագիրը հրապարակեց 2025 թվականի «Ոսկե գնդակի» թեկնածուների անունները: Հաղթողի անունը կհայտարարվի սեպտեմբերի 22-ին Փարիզում: