«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է դարպասապահ Անդրե Օնանային վաճառել սաուդյան ակումբներից մեկին, հայտնում է TeamTalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա կամերունցու տրանսֆերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սակայն սաուդյան ակումբի անունը չի նշվում։
Անդրե Օնանան 2024/25 մրցաշրջանում 50 խաղում բաց է թողել 65 գոլ՝ 11 անգամ անառիկ պահելով դարպասը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։