Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատմել է, թե ինչպես է որոշել միանալ «Ռեալին»

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատմել է, թե ինչպես է կայացրել մադրիդյան ակումբին միանալու որոշումը։

2025 թվականի ամռանը 26-ամյա անգլիացին «Լիվերպուլից» «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել որպես ազատ գործակալ։

«Դա իմ կյանքի ամենադժվար որոշումներից մեկն էր։ «Լիվերպուլը» իմ տունն է, այն ինձ դարձրեց այն, ինչ կամ։ Բայց Մադրիդը ինձ համար ճիշտ քայլ էր ճիշտ ժամանակին:

Դա փառասիրություն էր և փոփոխության անձնական ցանկություն։ Փորձարկել ինձ նոր միջավայրում։ Իհարկե, «Ռեալ Մադրիդի» ժառանգությունը անհերքելի է։ Բայց ինձ ավելի շատ գրավեց իմ փառասիրությունն ու ցանկությունը՝ փորձարկելու ինձ նոր միջավայրում։

Դա մարտահրավեր է, բայց ես ընդունում եմ այն։ «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալը սրբազան է։ Դու զգում ես մարզաշապիկի ծանրությունը, բայց դա է, որ ստիպում է քեզ ամբողջությամբ նվիրվել դրան», – ասել է Տրենտը GQ Spain-ին։

Պաշտպանը այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում Լա Լիգայում անցկացրել է 3 խաղ և գոլ չի խփել։