Լա Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզչի մրցանակի թեկնածուները

Հայտնի են դարձել Լա Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզչի մրցանակի թեկնածուները։

Հավակնորդների ցանկում են «Ատլետիկից» Էռնեստո Վալվերդեն և «Ռեալ Մադրիդից» Խաբի Ալոնսոն (3-ական հաղթանակ 3 խաղում), ինչպես նաև «Էսպանյոլից» Մանոլո Գոնսալեսը (3 խաղ, 2 հաղթանակ)։

Հաղթողը կորոշվի երկրպագուների և մասնագետների քվեարկությամբ։

Լա Լիգայի կայքում քվեարկությունը կտևի մինչև սեպտեմբերի 8-ը։