Ուեյն Ռունի. «Սա Միկել Արտետայի վերջին հնարավորությունն է»

Անգլիացի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Լոնդոնի «Արսենալի» նպատակների մասին։

«Վերջին հնարավորությունը՞։ Գուցե ոչ «Արսենալի» համար, բայց Արտետայի համար՝ այո։ Նա շատ ֆուտբոլիստների է գնել, ակումբը շատ գումարներ է ծախսել։ Կարծում եմ՝ հիմա ղեկավարությունը և երկրպագուները սպասում են, որ նա կհաղթի Պրեմիեր Լիգան», – Ռունիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

«Արսենալը» նախորդ երեք մրցաշրջաններում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Միկել Արտետան գլխավորում է թիմը 2019 թվականի վերջից։