Ամառային տրանսֆերային պատուհանը բարձրագույն լիգաներում փակվել է։ «Բարսելոնան» արդեն սկսել է ծրագրեր կազմել հաջորդ ամռան համար իր կազմը ուժեղացնելու համար։
Ինչպես հայտնում է Fichajes-ը՝ հղում անելով El Nacional-ին, «Բարսելոնան» ցանկանում է 2026 թվականին ձեռք բերել 26-ամյա պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին «Ինտերից» և 25-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսին «Ատլետիկոյից»։
Կատալոնացիները պատրաստում են 180 միլիոն եվրո այս խաղացողների համար՝ 80՝ Բաստոնիի և 100՝ Ալվարեսի համար։
Նշենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջին երեք տուրերում վաստակել է յոթ միավոր։