«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կիսվել է «Կարմիր սատանաների» վերջին տարիների տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ իր կարծիքով։
««Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես շարունակում է վատ ֆուտբոլիստներ գնել։ Բայց արդյո՞ք դա ճիշտ է։ Այո, շատերն են եղել, բայց ոչ բոլորն են վատ եղել։ Երբ նրանք միլիոններով գնեցին Դի Մարիային և շատ ուրիշների, նրանք բոլորը վատ չէին։ Եվ կես անգամ նրանք կրկին լավն են լինում հեռանալուց հետո», – ասել է Օուենը Ռիո Ֆերդինանդի փոդքասթում։
Այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» համալրվել է հարձակվողներ Բրայան Մբեումոյով, Մաթեուս Կունյայով և Բենջամին Շեշկով, պաշտպան Դիեգո Լեոնով և դարպասապահ Սեննե Լամմենսով։
Պրեմիեր Լիգայի երեք տուրից հետո Ռուբեն Ամորիմի սաները չորս միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի իններորդ հորիզոնականը։