Հայտնի է դարձել, թե որքան ժամանակով կբացակայի Ալեխանդրո Բալդեն

Հայտնի է դարձել, թե որքան ժամանակով կբացակայի «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն։

Ավելի վաղ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պաշտպանը մարզման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել։

Diario Sport-ի տվյալներով՝ ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ երեք շաբաթ։

Այսպիսով, պաշտպանը բաց կթողնի Լա Լիգայում «Վալենսիայի» և Չեմպիոնների Լիգայի «Նյուքասլի» դեմ խաղերը։